շեԼԼ

բեմանկարչական փերֆորմաս

նա կխոստանա… նա կպարի… նա կպատասխանի… նա կծաղրի… նա կազատի… նա կթաքցնի… նա կբացահայտի… նա կպայքարի… նա կմերժի… նա կպահպանի… նա կկորցնի… նա կվերադառնա… նա կպատմի…
…պատմություն ԽԽՈՒՆՋ-ԽԵՑԻ դառնալու մասին

Պատմություն կնոջ մասին, ով պայքարում է՝ ապրելով հասարակության, սովորույթների ու ընտանիքի ստեղծած կաղապարում: Սա կնոջ սիմվոլիկ երկխոսությունն է վերմակի* հետ: Նա խխունջ-խեցու է վերածում վերմակը՝ տաք ու ապահով դրա մեջ թաքնվելով: Սակայն երբեմն նրա ներքին ապստամբություններն ու ազատության համար պայքարը ստիպում են նրան դուրս գալ իր պատյանից: Չնայած ողջ կյանքում նա ստիպված է եղել վերմակ-խեցու ծանրությունն իր հետ քարշ տալ, միայն վերջում է նա հասկանում, որ իր սեփական ուսերի վրա քարշ էր տալիս ինքն իրեն:

Բրդյա վերմակն օգտագործվում է որպես կոստյում`ընդգծելով կնոջ ներքին կյանքը, որ թաքնված է վերմակ-խեցու հաստ շերտի տակ:

*Հին հայկական ավանդույթի համաձայն, հարսնացուի մայրը որպես օժիտ, բրդյա անկողին էր պատրաստում: Անկողինը նաև խորհրդանշում էր ընտանեկան ջերմություն, սեր ու բարգավաճում: Հաճախ հարսնացուի օժիտը ներկայացվում էր հանրությանը՝ դրա վերաբերյալ կարծիք լսելու պատրվակով: Եվ երբեմն այդ կարծիքը կարող էր փոխել ամեն ինչ…

2016 թ-ին, որպես ժամանակակից բեմանկարչական ինստալյացիա, շեԼԼը ցուցադրվեց Թբիլիսիի Բեմական դիզայնի բիենալեում: