PQ2015

Կարմիր կարկուտ… որովհետեւ այն երբեք չի ավարտվում

2015 թվականին «Սինոլաբը» «Էյվա» արտվեստների հիմնադրամի հետ համատեղ, ներկայացրեց Հայաստանը Պրահայի Քվադրինալեին բեմանկարչության ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր իրադարձությանը: 2015թ-ին Քվադրինալեի թեման էր` «Ընդհանուր տարածք: Երաժշտություն: Եղանակ: Քաղաքականություն»:

«Կարմիր կարկուտ… որովհետեւ այն երբեք չի ավարտվում» տեսաինստալյացիան ցուցադրվեց Կաֆկայի տանը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100 ամյակին: «Կարմիր կարկուտ» բեմանկարչական տեսաինստալյացիայի գաղափարային պատկերը ձեւավորվել է 1910 թվականին՝ Արեւմտյան Հայաստանում նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի հեղինակած «Մեր փոքրիկ աղջիկներն իրենց տիկնիկների հետ» լուսանկարի եւ հանրահայտ երաժիշտ Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում, նոր շունչ եւ գրավիչ թարմություն ստացած հայկական հոգեւոր երաժշտության գոհարի` «Նոր ծաղիկ» Հարության տաղի (12-րդ դարում Ներսես Շնորհալու հեղինակած հանդիսավոր օրհներգ) փոխազդեցության արդյունքում:

Պրահայի Քվադրինալեին Հայաստանի մասնակցությունը հնարավոր դարձավ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայոց Ցեղասպանության 100 ամյակի հիշատակի միջոցառումների կազմակերպչական կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ: