Կյանքը սահմանի եզրին

«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ եւ «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»:

Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են:

Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) եւ ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում:

Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են…