«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ եւ «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»:
Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են:
Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) եւ ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում:
Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են…
