PQ11

ՄԱՔՐԵԼՈՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՇԻՆ

Պրահայի Քվադրենալեն եզակի է իր ձեւաչափում: Սա թատրոնի ու կատարողական արվեստի ոլորտում ամենամեծ իրադարձություններից մեկն է ողջ աշխարհում: 1967թ-ից սկսած, չորս տարին մեկ անգամ Պրահայի Քվադրենալեն հետազոտում ու ներկայացնում է կատարողական արվեստի ամենաարդի միտումները: Այս միջազգային իրադարձությանը մասնակցում են ավելի քան 78 երկրներ՝ աշխարհի տարբեր ծայրերից:
2011թ-ին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Քվադրենալեին՝ «Մաքրելով հիշողության փոշին» ցուցադրությամբ:

Թատրոնը հավերժ ընթացք է:
Այն ոչ այլ ինչ է, քան ժամանակի կրկնություն, պատկերների վերաստեղծում, վերաիմաստավորում, որտեղ գործողությունը հնարավոր է դառնում բացառապես խաղի սկզբունքով: Սա ընթացք է, որում հատվում են երկու բևեռներ. ռեժիսորը ժամանակի ստեղծողը եւ նկարիչը տարածության, եւ բոլորովին կարեւոր չէ` իրական, թե՝ ենթադրյալ:

Նախագիծն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: