«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան (scenolab scenography laboratory անվանմամբ) իր գործունեությունը սկսել է 2010 թվականից, որպես ազատ լաբորատորիա՝ համագործակցելով մի շարք փառատոնների եւ հիմնադրամների հետ, ունենալով հստակ նպատակ՝ զարգացնել ժամանակակից բեմանկարչությունը Հայաստանում եւ հաստատել միջազգային համագործակցություններ: Արդյունքում «Սինոլաբն» ապահովեց Հայաստանի առաջին մասնակցությունը թատերանկարչության ոլորտում խոշորագույն եւ եզակի փառատոնին՝ Պրահայի Քվադրինալեին (Prague Quadrennial 2011)՝ «Մաքրելով հիշողության փոշին» ցուցադրությամբ, հետո նաև Prague Quadrennial 2015-ին՝ Էյվա արվեստների հիմնադրամի հետ համագործակցությամբ ներկայացնելով «Կարմիր կարկուտ … որովհետեւ այն երբեք չի ավարտվում» բեմանկարչական տեսաինստալյացիան: «Սինոլաբի» իրականացրած նախագծերից է նաեւ «sheLL» բեմանկարչական փերֆորմանսը, որը 2016թ-ին որպես բեմանկարչական ինստալյացիա ներկայացվեց Թբիլիսիի բեմական դիզայնի բիենալեին: Իսկ Թբիլիսիի բեմական դիզայնի երկրորդ բիենալեին (2018թ.) Հայաստանը մասնակցեց «Թաքնված երազանքներ» ցուցադրությամբ: «Սինոլաբ»  արվեստների լաբորատորիան 2018թ-ից վերափոխվել է հասարակական կազմակերպության՝ ընդլայնելով իր գործունեության դաշտը, բայց մնալով հարազատ իր գլխավոր սկզբունքին՝ ստեղծել ազատ հարթակ արվեստ – հասարակություն երկխոսության համար:

Ըստ մեզ, ոչինչ չի կարող փոխել հասարակությանն ավելի արագ, քան արվեստն ու ստեղծագործ միտքը:  Կրթել, լուսավորել, նոր դռներ բացել` սրանք են «Սինոլաբի» սկզբունքներն ու առաքելությունները: