Գերմանական կվինտետ. Ազատ մտորումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների մասին

Արամ Աբրահամյանի գրքի հրատարակությունն եւ շնորհանդեսը

«Ո՞ր դեպքում կհամարեմ, որ այս գիրքը ծառայել է իր նպատակին:
Երբ ընթերցողի մոտ ցանկություն առաջանա լսել այս կոմպոզիտորների երաժշտությունը»: Արամ Աբրահամյան

«Սինոլաբը» պատրաստեց տպագրության եւ հրատարակեց հայտնի լրագրող, երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ. Ազատ մտորումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների մասին» գիրքը, ինչպես նաեւ կազմակերպեց գրքի շնորհանդեսը Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում:

Ինչո՞ւ հատկապես այդ գիրքը: Քանի որ սա հերթական առիթն էր՝ խոսելու մարդկանց հետ մարդու մասին, այս անգամ երաժշտության միջոցով: Գերմանացի եւ ավստրիացի աշխարհահռչակ երաժիշտներին անդրադարձը միտված է մի կարեւոր առաքելության ոչ միայն պատմել նրանց կյանքի եւ ստեղծագործության մասին, այլեւ ընթերցողների մոտ ցանկություն առաջացնել՝ լսելու այդ կոմպոզիտորների երաժշտությունը:

«Ո՞ր դեպքում կհամարեմ, որ այս գիրքը ծառայել է իր նպատակին:
Երբ ընթերցողի մոտ ցանկություն առաջանա լսել այս կոմպոզիտորների երաժշտությունը»: Արամ Աբրահամյան